ԶԼՄ-ները պարզել են Թբիլիսիում «Վրաստանի բանկ»-ում պատանդներ պահած անձի ինքնությունը: Նա 28-ամյա Նիկոլոզ Ցուրցումիան է Զուգդիդի քաղաքից, նման տարբերակ է տարածել Ռուսթավի 2 հեռուստաալիքը:

Զինված տղամարդը, նախնական տվյալներով, պատանդ է վերցրել 5 մարդու:

Հարձակման պատճառները հայտնի չեն, սակայն ըստ վարկածներից մեկի՝ նա վարկեր ուներ:

Բացի այդ, հեռուստալիքը պարզել է, որ տղամարդը բանկ է ներխուժել պնեւմատիկ զենքով: