Ծափերով ուզեցին վերականդանալ, ցուցյ տալ իբր ոչինչ չի եղել կամ ինչ-որ եղավ անցավ գնաց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ծափահարություններին։

«Ես ապշած եմ, որ ծափահարողների մեջ տեսա Շիրակ Թորոսյանին։ Ամոթ ձեզ, բոլորիդ, գետինը մտնեք։ Դուք պետություն եք վարի տվել։ Դուք ամեն ինչ արել եք, որ մենք աղքատանանք, ոչ միայն նյութապես, այլ նաև հոգեպես։ Դուք ամեն ինչ արել եք, որ այս ազգը պառակտվի։ Նրանք ամեն ինչ արել են, որ հոգիները դատարկելուց հետո նաև ունեզրկվեն։ Ծափահարությունները նույնն են, որ գնաք ձեր քաղաքական հուղարկավորությանը և պարեք։

Փրկեք ձեր դեմքը, փրկեք ձեր տեսակը, ֆեոդալական հոգեբանությունից դուրս եկեք, կանգնեք ճշտի կողմը, որպեսզի ձեզ էլ ձեր ֆեոդալի հետ չթաղեն։ Ամեն ինչ ավարտված է։ Խորհրդարանն ունի մեկ ամսվա կյանք»,- նշեց նա։

Արագած Ախոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ըստ որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում չի ասել, որ պետք է պատերազմը դադարեցնել, նշեց, որ կա երկընտանք։

 «Հավատալ սպայական ուսադիրներին կամ ստախոս և իրենից ոչինչ չներկայացնող վարչապետին։ Ընտրությունը թողնում եմ ժողովրդին։ Երկրի ղեկավարն իրավունք չունի Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը հրապարակելու։ Դա ասում է իբր՝ կարող էի բերել, բայց չբերեցի։ Ես խորհուրդ եմ տալիս դրա բոլոր ասածներն ընդունել որպես հոգեկան հիվանդի զառանցանք և անցնել առաջ»,- ասաց Արագած Ախոյանը։

Արագած Ախոյանի կարծիքով՝ աշխարհի ամենահետամնաց երկրում անգամ երկրի ղեկավարը չէր բացի այնպիսի պուրակ, ինչպես վերջերս Իլհամ Ալիևն է բացել Բաքվում։

«Սա խոսում է Ալիևի մակարդակի մասին։ Հաշիվը 1։1 է։ Բայց գալու է մի օր, երբ դառնալու է 10։1։ Ալիևի չուչելը դնելու ենք հրապարակում, ամբողջ հայությունով թքենք երեսին, որպեսզի նման էժանագին բաներով չզբաղվի։ Նույն շիզոֆրենիկն էլ նա է այդ երկրի գլխին։ Նա էլ այդպես է կերակրում իր երկրին։ Բաներ կան Ալիևի ընտանիքի հասցեին, դեռ կհրապարակեմ։ Ալիևի պատասխանը ես եմ տալու։ Ես շատ գաղտնի բաների եմ տիրապետում իր ընտանիքի նեղ շրջանակում, որից հետո Ալիևը պետք է գետինը մտնի։ Ու Աստված չանի այդ կադրերը ընկնեն ձեռքիս։ Ես փնտրելու եմ գտնեմ կապված իր կնոջ ու իր վարքագծի հետ»,- ընդգծեց Ախոյանը։

Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին ժամը տասին Կիևյան փողոցի հարավային մասից «Հայահավաք» նախաձեռնությունը կազմակերպել է հավաք, որի ընթացքում մասնակիցները, իրենց ձեռքերում պարզած 44-օրյա պետերազմի զոհերի լուսանկարները, կշարժվեն դեպի «Ծիծեռնակաբերդ»․ «Նաև այս պատերազմի զոհերին համարում ենք, որ ցեղասպանության զոհեր։ Այդ օրը ոչ միայն լինելու է զոհերի հիշատակի, այլ նաև մեր հերոսների ոգեկոչման օր։ Իշխանություններին խորհուրդ կտամ այդ օրը զբաղվեն իրենց քաղաքացու օրով, խորոված ուտեն, շուտվանից խորոված չեն կերել երևի»։