ՆՏՎ ռուսական դաշնային հեռուստաալիքը «Միջազգային պիլորամա» հումորային ծրագրի շրջանակում պատրաստել է ռեպորտաժ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոկսվա կատարած այցի մասին: Հաղորդավար, կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիգրան Քեոսայանը ներկայացրել է Փաշինյանի այցը հեգնական երանգավորմամբ՝ կրկնօրինակելով նրան լրահոսում:
Մասնավորապես, հաղորդավարի տեղեկատվությունից հետո, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ՝ Քեոսայանը նշել է. «Բավականին դժվար է Մոսկվայում լինելով՝ չհանդիպել հայի հետ: Չնայած մայիսյան տոները առջեւում են՝ Փաշինյանն արդեն ժամանել է խորովածով: Պատրաստվելով հրաժարական տալ՝ նա ցանկացել է առանց ճնշում գործադրելու անդրադառնալ մոսկովյան շուկաներից մեկում խորոված սարքողների թափուր հաստիքների մասին հարցերին:
Դե իսկ լրատվականի հաղորդավարի այն արտահայտությունից հետո, որ նախքան Մոսկվա այցելելը Փաշինյանն ինքնամեկուսացել է, Քեոսայանը նշել է. «Ամբողջ Հայաստանը երազել է, որ Փաշինյանի ինքնամեկուսացումից ոչ ոք դուրս չգա: Այնուհետեւ հաջորդել է ռեպորտաժ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին: Ինքը՝ Քեոսայանը, բնութագրել է այն՝ որպես «ռեպորտաժ այն մասին, թե ինչպես է Պուտինը հիմնավորել հային»:











