Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 27-ին միայն երկրորդ փորձից հետո կարողացավ քվորում ապահովել եւ շարունակել իր աշխատանքը: Առաջին գևրանձման ժամանակ գրանցվել էր ընդամենը 65 պատգամավոր: Երկրորդ անգամ գրանցվեց 69 պատգամավոր եւ ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը: ԱԺ-ն շարունակեց ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 26-ին նույնպես չէր հաջողվում քվորում ապահովել եւ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել, մինչեւ պատգամավորները տեղ հասնեն: Այս անգամ նման քայլի դիմելու կարիք չառաջացավ:
Այդուհանդերձ, քիչ անց «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ օրվա քննարկված հարցերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց:











