«Դվին» կոմպլեքսում բացվել է «The pool» նմանը չունեցող բացօթյա լողավազան:
Այն իր ստանդարտներով լավագույններից մեկն է և իր չափանիշներով հավասար է աշխարհում գործող լավագույն լողավազաններին` բարձրակարգ սպասարկում, նրբահամ ու չկրկնվող խոհանոց, տարատեսակ ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ, հյութեր և բացառիկ շոու ծրագիր՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած արտիստների կողմից:
«Դե ինչ, եթե ամառ, ապա լողավազան: Եթե լողավազան, ապա «Դվինում»,-ասված է հաղորդագրության մեջ:











