Չեմ կարող մեկնաբանել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իրեն փոխվարչապետ նշանակելու լուրերին:

Հարցին, թե դա հերքո՞ւմ, թե՞ հաստատում կարելի է համարել, նա արձագանքեց. «Չեմ կարող հաստատել մի բան, որը տեխնիկապես հնարավոր չի»:

Այդ ասելուց հետո նա նստեց վերելակն ու գնաց: