«Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի օրենքով գող Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է։ Այս դատավճիռը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Որպես արդարացման հիմք հանդիսացել է գործում հանցակազմի բացակայությունը։ Արմեն Ղարիբյանն ի սկզբանե առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Մեկ տարի տեւած դատավարության ընթացքում Ղարիբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ աղմահարույց սպանությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքի բակում։ Նրա դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է Սուլեյման Այուբովի Միիեւին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ըստ իրավապահների՝ նա Հայաստան էր ժամանել դեպքից 8 օր առաջ, իսկ հաջորդ օրը մեկնել երկրից։