Հուլիսի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Այգեպարի բնակիչ 41-ամյա մի տղամարդ իր առանձնատանը կից այգում ապօրինի թմրանյութ է աճեցնում:
Ոստիկանները նրա այգում հայտնաբերել է ապօրինի աճեցված կանեփանման բույսի 22 թուփ: Տանտերն ասել է, որ այն աճեցրել է սեփական օգտագործման համար:
Ոստիկանները նաեւ առանձնատան նախասրահի պահարանին դրված պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել են 5 փաթեթ չորացված մանրացված մարիխուանայի նմանվող զանգված՝ ավելի քան 13 գրամ քաշով:
Դրանք ուղարկվել են փորձաքննության:











