Պատերազմի ավարտից ինն ամիս անց Բուրան անունով ձին Քարին տակից գալով հասել է տիրոջ մոտ։ «Արցախ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում պատմվում է, որ ձին հասել է Ստեփանակերտի մատույցներին, երբ իրեն նկատել են տիրոջ ծանոթները և տեղեկացրել նրան։ Ձին տասնութ տարեկան է։

«Հենց տեսել եմ ձիուն, պաչել եմ, ուրախացել եմ։ Արցունքներս գլոր-գլոր գնում էին։ Ուրախացա, որ Քարին տակից այս նվերը հասավ մեզ, որովհետև մեր փաստաթղթերից բացի այնտեղից ոչ մի բան չենք կարողացել դուրս հանել։ Սա է մեր հիշատակը Քարին տակից։ Թող բոլոր ձիերը հասնեն իրենց տիրոջը։ Գուցե մի խաղաղ առավոտ էլ մենք գնանք հասնենք մեր տները»,- պատմում է Ռիմա Վարդանյանը։

Քարինտակցի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Ստեփանակերտում։