Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայությունում ստացված օպերատիվ տվյալնեի հիման վրա Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյոնքում պարզվել է, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ի Կենտրոնական հավաքակայան ներկայացած զորակոչիկ Ա. Հ.-ն 2021 թվականի հուլիսին հանդիպել է ընկերոջը՝ Ա.Հ.-ին, ով առաջարկել է միջնորդել, որպեսզի վերջինս ծառայության անցնի Նուբարաշենի հատուկ նշանակության առանձին բրիգադի զորամասում:

ՌՈ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ա.Հ.-ն չի համաձայնել, որից հետո առաջարկել է ՌԴ սահմանապահ զորքեր, ինչի դիմաց պահանջել է 700 դոլար:

Ձեռնարկված միձջոցառումների արդյունքում վերոնշյալ անձինք Ռազմական ոստիկանությունում տվել են խոստովանական բացատրություններ: