Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Հանգամանքները պարզվում են։

Կասկածանքով