ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել Ազգային ժողովում. Այս պահին ընթանում է այդ նիստը:
ՔՊ-ական պատգամավորները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նախագահի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել:
ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանը, մասնավորապես, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածությանը, նշեց, որ հաստատ ոչինչ ասել չի կարող, քանի որ խմբակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել: Դիտարկմանը, որ նրա անունն է շրջանառվում, Աղազարյանն արձագանքեց. «Մամուլում առաջ էլ Արայիկ Հարությունյանի մասին էին ասում, էլի մարդկանց մասին էին ասում: Դեռ խմբակցությունում չի քննարկվել, ես պաշտոնական որոշման մասին տեղյակ չեմ»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն մինչև այսօր կեսգիշեր կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, եւ դա է պատճառը, որ իշխանությունները ձեռնպահ են մնում որեւէ կարծիք արտահայտելուց:











