Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ-ի շենքի դիմաց ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկին՝ Արտակ Խաչատուրովին, ով «ֆեյսբուքյան «Տուգանք» խմբի ղեկավարն է:
Պատճառն այն էր, որ նա ծառի վրա փակցրեց «Չի թանկանալու» գրառմամբ պաստառը:
Ոստիկանները նշեցին, որ հանրային վայրերը չի կարելի ոչ նպատակային օգտագործել, պաստառներ կպցնելը հակաիրավական է:
Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել էին նրանց, բերման են ենթարկել վարորդներից մի քանիսին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:
Մանրամասներ՝ ԱՊՊԱ վճարների վերաբերյալ. Բոնուս-Մալուս համակարգը եւս փոխվելու է











