Հայաստանն օրինակ էր Ուկրաինայի համար, բայց նրանք դա չհասկացան։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ  ասաց Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նա կարծում է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինան ի վերջո ընտրեց Թուրքիան։

Շահնազարյանը նշեց, որ Թուրքիայի հռետորաբանությունն Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ մեկ շաբաթում փոխվեց: «Ալիեւը, կարծես թե, նույնպես մոռացել է վերջերս Կիեւում ստորագրված համաձայնագրերի մասին՝ Ուկրաինային 44 օրվա ընթացքում քաղաքական եւ ռազմական աջակցության մասին։ Նա չեզոք դիրք է գրավել: Չնայած թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները նույն հակառուսական քարոզչությունն են իրականացնում, ինչ ուկրաինական լրատվամիջոցները»,- հավելեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը։