Մարտի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Զաքյան փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել նույն փողոցի 25-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: