Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական պարտապան քաղաքացիների համար Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ»  էլեկտրոնային հարթակը՝ թվային նոր գործիքներով և լայն հնարավորություններով։

Ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրանցվելով «Անձնական գրասենյակում»` քաղաքացիները կարող են, առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու, ստանալ տեղեկություններ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ներբեռնել որոշումներ, կատարել վճարումներ անմիջապես նույն հարթակից։