Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ վառելափայտը գնել է Կապան քաղաքում:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:











