Այդ հարցին չեմ պատասխանի։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կարող է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվել:

Նա պարզաբանեց, որ չունի մասնագիտական կրթություն։ «Ես մասնագիտությամբ ծրագրավորող չեմ»,- հավելեց նախարարը։

Նշենք, որ երկրի նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը նախկինում զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։