Ես շատ կուզենայի, որ մեր ազգը սթափվեր, հասկանար, որ իսկապես պետք չէ ոչ թուրքին, ոչ ադրբեջանցուն վստահել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը:
«Ինչ վերաբերում է ադրբեջանցիների, թուրքերի հետ համերաշխություն, պայմանագիր կնքելուն, պետք է, բայց ոչ հիմա: Շուտ է, որովհետեւ իրենք օօգտագործում են այս շրջան շրջանը, որ մենք անցնում ենք: Թուրքեը երբեք բարեկամ չի եղել ու չի էլ կարող լինել: Համագործակցությունը մի բան է, բարեկամությունը, համերաշխությունը ուրիշ բան է: Իրենք մեզ հետ չեն կարո համերաշխ լինել: Ես երեկ տեսնում էի, թե Ալիեւն ինչ լպիրշ ձեւով էր բարձրացնում բարձր խոսքեր իր ժողովրդի դիմաց: Ասում էր՝ մենք քոչվոր ենք եղել, ինքն իր քոչվորական պատմությունը գրանցում է մեր ազգի վրա: Ասում է՝ Երեւանը, Սեւանը, Սնյունիքը ադրբեջանական է: Այսօրվա մեր իշխանությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի այդ հարցերի վրա, ում հետ գնում ենք բարիշելու, համերաշխության պայմանագիր կնքելու, սկզբից մեր գերիներին վերադարձրեք, հասկանանք՝ քանի գերի ունենք:
Ինքը 5 հարց է դնում մեր պետության դիմաց, մենք ի՞նչ հարցեր ենք դնում, ինչ ենք պահանջում իրենցից»,-ասաց Արզաքանցյանը:
Հարցին, թե կմիանա՞ ընդդիմադիր ուժերի պայքարին ընդդեմ գործող իշխանության, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը պայքարելու է մեր պետության համար: Բայց չի կարելի այսօր լսել Ադրբեջանի նախագահի լպիրշ բառերը եւ իրենց պայմաններով շարժվել: Ղարաբաղը մեր մասն է, չի կարելի անջատել, մեր մարզերից մեկն է Արցախը:
Միջազգային կառույցները պետք է ստիպեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը: Մինչեւ չճանաչեն, մենք չենք կարող իրենց հետ համերաշխության պայմանագիր կնքել: Ճանապարհ բացել, հնալ-գալ կարելի է, բայց ոչ թե կարող ենք միանգամից հաշտվել»:
Արզաքանցյանը կոչ արեց չապրել ցեղասպանության հոգեբանությամբ. «Մենք պետք է հաղթական հոգեբանությամբ ապրենք եւ գաղթական հոգեբանությունն էլ մոռանանք: Սփյուռքի հայերն էլ պետք է վերադառնան, միասին համախմբված աշխատանքներ կատարենք»:











