Իշխանության ղեկին հայտնված այդ քաջ նազարը տվայտանքների ու խուճապի մեջ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ինչքը Հայաստանում ունի մեկ հենարան, դա ոստիկանությունն է, որը այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինությունները: Այն, ինչ կատարվում է այս պահին, ապօրինություն է, որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու այս ապօրինությունները շարունակի: Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու: Մեր երիտասարդները խաղաղ անհնազանդության ակցիա են արել, դա իրենց իրավունքն է: Ոստիկանությունն էլ թող օրենքի շրջանակներում իրականացնի իր գործառույթները: Ինքը երեկվանից դուրս է գալիս իր գործառույթների շրջանակներից՝ կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները: Մեր տղաները պատերազմում կորցրել են իրենց եղբայրներին, ընկերներին ու հետ չենք կանգնելու: Ո՞ր մեկին ձերբակալեն: Քանի տասնյակ հազար մարդ կարող են ձերբակալել: Շատ կարճ ժամանակ հետո ոստիկանությունը հասկանալու է՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից եւ դրա բոլոր պատճառներն ունի: Հակսանում է, որ այլեւս ժողովրդին չի կարող խաբել, մոլորեցնել, իսկ ժողովուրդը դուր է եկել պայքարի՝ իր անվտանգ ապրելու համար: Սա համաժողովրդական դիմադրություն է: Դուք ամեն րոպե տեսնում ենք իօնչ-որ բակում, բուհում, գյուղում, քաղաքում, դիմադրության օջախներ են ձեւավորվում: Ես համոզված եմ, որ սրա արդյունքը մենք ունենալու ենք: Ամեն ինչ շատ հստակ է, քիչ է մնացել»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։

Ավելի վաղ՝  Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, ոստիկանները ապօրինի շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը և սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։