Այս պահին մեծ թվով ոստիկաններ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ Ազգայինժողովի դիմաց: Նրանք պողոտայի երկայնքով պատ են կազմել՝ հսկելով Ազգային ժողովի մուտքը: Ոստիկանները թիվը հասնում է շուրջ 100-ի: Այստեղ են թե կարմիր, թե սեւ բերետավորները: Կարմիր բերետավորների մի մասը նաեւ ԱԺ շենքի բակում է տեղակայված:
Ոստիկանները նաեւ ժամանակ առ ժամանակ փակում են դեպի Բաղրամյանից դեպի Դեմիրճյան փողոց տանող խաչմերուկը, որովհետեւ նորանոր ոստիկանական ավտոբուսներ են գալիս այստեղ: Այստեղ է նաեւ «Հատուկ տարհանման ծառայություն» մակագրությամբ մեքենան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ բակում տեղադրվել են են լուսաձայնային նռնակներ:
Բացի այդ, հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն՝ նշելով, որ ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ընդդիմության հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը:











