Խորհրդարանում մեկնարկել է մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 11 պատգամավոր:
Հավելենք, որ քիչ առաջ ԱԺ են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի քանի պատգամավորներ:
Նշենք, որ մինչև Ն. Փաշինյանի ժամանելը սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները երկու շարքով փակել են Դեմիրճյան փողոցը: Նրանք միայն Դեմիրճյան փողոցի բնակիչներին են թույլ տալիսներս ու դուրս անել, եթե ցույց են տալիս անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր: Ոստիկանական այդ շղթայի հետեւում 100-ից ավելի ոստիկաններ են ու ոստիկանական մեքենաներ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ բակում տեղադրվել են են լուսաձայնային նռնակներ:











