Մայիսի 1-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Արտենի գյուղից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի Խանջյան փողոցի 59-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որը, ըստ 59-ամյա տղամարդու, ապրիլի 29-ին Կենտրոն վարչական տարածքում մի անծանոթ զբոսաշրջիկ էր տվել:

Ըստ փորձաքննությունների՝ հայտնաբերվածը «a-PVP» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են: