Ապրիլի 27-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մարալիկի և Պեմզաշենի երեք բնակչի՝ մեքենայով հանդերձ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի սրահում հայտնաբերվեցին մետաղյա ամրաններ, մետաղալարեր և այլն։ Բերման ենթարկվածները հայտնեցին, որ հայտնաբերվածը գողացել են Մաստարա գյուղում մի ընկերության կողմից կառուցվող կամրջի տարածքից։ Ի դեպ, բերման ենթարկվածներից մեկն աշխատում է այդ ընկերությունում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։











