Հարցաքննվեցի և պահանջեցի, որ անմիջապես Նիկոլ Փաշինյանին, դավաճանին, կանչել հարցաքննության և ձերբակալել, քանի որ իմ և մնացած տղաներին ինքն է սպանել: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա հիշեցնելով ապրիլի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որը կարող էին ունենալ նույն արդյունքը, բայց չունենային այսքան զոհ, ասաց. «Դա նշանակում է, որ տարբերակ չկար, պետք է սպաներ այս տղաներին, հետո նոր հանձներ, երևի Ալիևի, Էրդողանի հետ պայմանավորվել էր։ Ազգին վրեժխնդիր է լինում էս դավաճանը»,- նշեց Գարիկ Գալեյանը։
Նրա խոսքով՝ քննիչին ասել է, որ ակնկալում է անաչառ, արդար քննություն տարվի, որ նրա ձեռքը հետո էլ ամուր սեղմի։ «Մեր պահանջն է՝ արեք արդար քննություն, որ դավաճանը պատժվի»,- ասաց Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները, որոնք ճանաչվել են տուժողներ, գնացել են՝ վկայություն տալու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Բացի այդ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունն այսօր ընդունվել է եւ Նիկոլ Փաշինյանն այս գործով հարցաքննվելու է որպես վկա:











