«Դիմադրություն» շարժման քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ կարճ ժամանակով կանգ առավ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց։
«Մենք մի օր Գագիկ Ջհանգիրյանին լիարժեք այցելության կգանք, բայց սա թող դիտարկեն՝ որպես զգուշացում դատարանների վրա այն խայտառակ ճնշումների համար, իսկ այն դհոլչին, որը մեր տղերքին ապօրինի կալանքի է տարել, պատասխան է տալու։ Պատասխան է տալու նաեւ իրեն հրահանգ տվողը։ Քեզ այցի կգանք մի օր, պարոն Ջհանգիրյան, եթե խելքի չգաս։ Չես պլստալու, նախկին ես, թե նոր ես, կողմնորոշվի»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ շարժման երթը կանգ էր առել Ազգային անվտանգության ծառայության դիմաց։
Իշխան Սաղաթելյանն այստեղ եւս հորդորեց չկատարել անօրինական հրամաններ։
«Վերջ տվեք մարդկանց գաղտնալսելուն, այդ խելագարի հրահանգները կատարելուն։ Այս երկիրը ունի մեկ գլխավոր սպառնալիք, որը նստած է Կառավարության շենքում։ Դուք պետք է դրանով զբաղվեք, ոչ թե ժողովրդին գաղտնալսեք։ Հանուն Հայաստանի Հանրապետության դուք չպետք է կատարեք այդ խելագարի հրահանգները, որոնք ծառայում են Հայաստանի դեմ»,- հայտարարեց Սաղաթելյանը։











