Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Հարություն Նաշիկյանը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հարություն Նաշիկյանը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում։ Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն:











