Մայիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի են տեղափոխվել բժշկական կենտրոն: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց: Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ Մասիսի դպրոցներից մեկի հետնամասում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց դանակահարել էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 25-ամյա մի բնակիչ։Նույն օրը կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել դանակը:Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: