Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվեց ու Մուշի բաժին բերման ենթարկվեց 58-ամյա մի տղամարդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնեց, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ գլանակ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը պատրաստել է անցած տարի՝ վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։











