ԱԻՆ-ում նախարարի կարգավիճակ ունի մեկ հոգի, ով նշանակվում է նախարար, իսկ մնացածը կարեւոր ծառայություններ են: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ԱԻՆ-ում երկիշխանություն է, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը յուրատեսակ ինքնիշխանություն է հաստատել:
«Փրկարար ծառայությունը, կարելի է ասել, ԱԻՆ-ի ողնաշարն է: Մենք սերտ համագործակցություն ունենք, հակառակը չէր էլ կարող լինել: Փրկարար ծառայությունը կազմում է ԱԻՆ-ի 90 տոկոսը թե անձնակազմով, թե գործառույթներով, եւ ըստ այդմ կարող է այդպիսի տպավորություն լինել, բայց այդպիսի տպավորություն չկա եւ չի կարող լինել»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ նախարարությունում «ասողը» դո՞ք եք, նախարարը պատասխանեց. «Ինչպես գիտեք, ես մոտ 1,5 տարի նախարարությունում եմ, որպես փոխնախարար աշխատել եմ եւ բնականաբար, ամբողջությամբ տիրապետում եմ: Անկախ նրանից ով ինչ պաշտոնի է եղել, չի կարող լինել երկիշխանություն ԱԻՆ-ում: Նշեմ, որ ես գնդապետ Գասպարյանի հետ ունեմ մտերմիկ հարաբերություններ, այդ թվում նաեւ իր նշանակման հարցում ունեցել եմ իմ ներդրումը»:
«Փաստ». ԱԻՆ-ում երկիշխանությո՞ւն է. Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի











