44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք վերջերս զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։
Տուժողի իրավահաջորդները քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգել։ Ծնողներին վրդովվեցրել է այդ որոշումը, կոմիտեի ներսում իրավիճակն այնքան էր լարվել, որ, ըստ ծնողների՝ աշխատակիցների կողմից իրենց հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ։











