«Դիմադրություն» շարժման անդամները հավաքվել են Արարատի մարզպետարանի դիմաց եւ ցանկանում են հստակեցնել ՏԻՄ ղեկավար կազմի դիրքորոշումը «Դիմադրության» շարժման ձևակերպած  հայտարարության մասին:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան մարզպետարանի շենք՝ ճշտելու մարզպետ Սեդրակ Թեւոնյանի դիրքորոշումը այդ հարցում:

Հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները նշեցին, որ Արարատի մարզպետը հրաժարվել է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Նշենք, որ նմանաիպ կցիա տեղի է ունեցել նաեւ Շիրակի մարզպետարանի դիմաց:

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը ներկայացրել է հայտարարության տեքստ, որի օրակարգով հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում են հետեւյալ պահանջները.

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: