Ես Կոտայքի գործող մարզպետի հետ որեւէ տարաձայնություն, հակասություն չունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների իր «մարդը» զավթել է ՋՕ տնօրենի պաշտոնը, աշխատասենյակից դուրս չի գալիս, ՊՎԾ պետն ասաց. «ՋՕ ընկերությունը առանձին ինքնակառավարվող մարմին է, կառավարվում է վարչխորհրդի կողմից, որը կազմված է 13 հոգուց: Ոչ մի պետական կառույց, այդ թվում մարզպետարանը որեւէ իրավասություն ուղիղ ներգործության  որեւէ գործիքակազմ չունի»:

Պնդմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների ինքը չլինելով արդեն Կոտայքի մարզպետ, շարունակում է ազդեցություն ունենալ Կոտայքի մարզում, նա ասաց. «Ես ապրում եմ Կոտայքի մարզում, Կոտայքի մարզի քաղաքացի եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում: Իմ քաղաքական գործունեությունը ինչ-ինչ առումներով կարող է առնչվել տարբեր մարմինների, տարբեր ոլորտների, բայց  դա չի նշանակում, որ ես ներգործում եմ տվյալ ոլորտի վրա»: