Հերթական հակաթմրամոլային միջոցառումը Աշտարակի քրեական հետախույզներն անցկացրին մայիսի 31-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում նրանք Ուշի գյուղում էին. իրացնում էին թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Քրեական հետախույզները բերման ենթարկեցին գյուղի 46-ամյա բնակչի, որի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված:
Նա հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է. կանեփը հավաքել էր իրենց գյուղի դաշտում վայրաճ թփերից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:











