Մայիսի 28-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ Հայաստան ժամանած աները կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օդանավակայանի քրեական հետախույզները պարզեցին, որ քաղաքացու հեռախոսը ոչ թե կորել էր, այլ գողացել էին: Ըստ ձեռք բերված փաստական տվյաների` գողացողը օդանավակայանի բեռանկիրներից էր:

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 33-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց կատարածը:

Հափշտակած հեռախոսը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: