Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու որոշում չի արվել: Այս մասին նա ասաց այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Չի եղել առաջարկ, այս պահին նման ցանկություն չունեմ: Չի քննարկվել հարցը, աշխատանքային պրոցեսում եմ գտնվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացրին իր պաշտոնից այն հիմնավորմամբ, որ նա ՔՊ-ից դուրս գալու դիմում է գրել եւ թիմի անդամ չէ:











