Հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8,6 մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ հայտարարել եւ ակնկալում ենք, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը ավտոբուսները կլինեն Երեւանում: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Բացի այդ, ըստ նրա, մեկ ամիս առաջ պայմանագիր են ստորագրել 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար. «Ժամկետը 2023-ի մարտ-ապրիլին է նախատեսվում»: