Նիկոլ, հազարավոր հայրենակիցներ եկել են քեզնից պատասխաններ ստանալու, դուրս արի։ Այս մասին կառավարական առանձնատան դիմաց՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հեծանիվով ման եկող, փողոցով քայլող երբեմնի Նիկոլ, դուրս արի, բավական է թաքնվես ոստիկանների, սաղավարտների, դիպուկահարների թիկունքում։ Դու էիր գլուխ գովում, թե ժողովրդական վարչապետ ես, ո՞ւր մնաց քո պոռոտախոսությունը, երկու տարի է՝ պոչդ քաշած տասնյակ մեքենաներով, հազարավոր ոստիկաններով փախնում ես»,– ասաց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը վարչապետին մեղադրեց հասարակությանը պառակտելու եւ հազարավոր ընտանիքների սգավոր դարձնելու համար։
«Դու դուրս չես գալիս, որովհետեւ գիտես քո հանցանքը, քո դավաճանության ծավալը, դու պոչդ քաշած այստեղ այնքան վախի մեջ ես ապրելու՝ մինչեւ վախը խեղդի քեզ, մինչեւ էդ վախը քեզ դուրս շպրտի Կառավարությունից, այս ամառանոցից։ Դու եւ քեզ պաշտպանողները պատասխան եք տալու»,– նշեց Մանուկյանը։











