«Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր  ժամանակակից կայանի կառուցման նպտակով մրցույթը չի կայացել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը: «Այդտեղ երկու խնդիր կար. Հայտարարության մեջ տեխնիկական վրիպակ կար, բայց դրանից բացի երկու մասնակից է  եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսն էլ ապրանքանշումը չի կատարել: Մրցույթը դրված է վաղը: Վաղն էլ տեսնենք՝ ինչ է լինում»:

Ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ դուք չդնեք: Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունը էլ էս հարցը ընդհանրապես չզեկուցի: Խայտառակություն է, 6 ամիս է մրցույթ են դնում: Տրանսպորտի վարչությունը կդնի»: