Ակնկալիքը շատ պարզ է՝ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք տարիներ շարունակ իրենք հայտարարում էին, թե պրոպագանդում են, դավանում են, որ այդ արժեքների համար են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ակնկալիքը պարզ է՝ հավատարիմ մնալ այդ արժեքներին եւ գործով ապացուցել այդ հավատարմությունը: Այսնքն եթե ժողովրդավարական արժեքները խարխլված են, եթե բռնություններ են կիրառվում, մարդու իրավունքները համատարած խախտվում են, առաջինը իրենք պետք է բարձրաձայնեն»,- ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչու դրանք չեն բարձրաձայնվում, պատգամավորը պատասխանեց. «Գործընկերներս արդեն նշեցին, առաջնահերթությունները այլ են կարծես, երկակի ստանդարտները եւ աշխարհաքաղաքական շահերն այս պարագայում առաջնային են, իսկ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ստորադասվում են: Այստեղ իրենք հիմա պաշտպանում են կոյուղային ժողովրդավարությունը, ոչ թե իրական ժողովրդավարական արժեքները: Հակառակ դեպքում իրենք վայրկյան անգամ չէին վարանի դատապարտելու իրենց քթի տակ կատարվող ապօրինությունները եւ առաջինը կլինեին, որ կդատապարտեին բիրտ ուժի կիրառումը»:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն յակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ: