Այդ շենքերում, որտեղ որոշ շրջանակ դրդում է գրավելու, չկա իշխանություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Շենք գրավելով չի, որ դու իշխանափոխության ես գալու: Ինչու են այս պարագայում կիրառում հատուկ միջոցներ: Ընդդիմությունն ունի մարտավարություն, որով առաջնորդվում է, ւ որի արդյունքները պարզ են բոլոր նրանց համար, որոնք ուզում են դա տեսնել:

Այս իշխանությունների գործողությունները պայմանավորված են կենդանական վախով, որովհետեւ իրենք կանգնած են իրենց ունեցած ամենաարժեքավոր բանը կորցնելու առջեւ: Իրենք էսպես չեն պաշտպանել հայրենիքը, երբ  ամեն օր կորցնում էինք հայրենիքի մի հատված, բայց իշխանությունը պահելու համար բոլոր միջոցները կիրառում են: Էս աշխարհում իերնց համար ամենաթանկ, եթե կուզեք միակ բբանը իշխանությունն է: Էս մարդիկ սեփական հագուստն ուզես չեն տա, հայրենիքն ուզում ես, տալիս են, մենակ իշխանությունը պահպանեն»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:

Ելույթ են ունենալու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եվրոպացի այլ պատվիրակներ։

Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։

Միջւոցառմանը հրավիրված չէ ընդդիմությունը, նաեւ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը: Միջոցառումը փակ է լրագրողների համար։