Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հուլիսի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները Վարդանաշեն գյուղի 43-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարել են խուզարկություն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր և մարիխուանայի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 20 գրամ քաշով։

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել, ապա պատրաստել է թմրամիջոց։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։