ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 28-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 42-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է.

Նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է: 

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՏԵՊ-ՊՐՈԳՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
  • Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: