ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 38-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է.

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Ավենտիս Թակվոր Վրեժի Ավենտիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

-              Համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գույք ամրացնելու մասին,

-              «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2021 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին,

-              «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: