Մենք հերթական անգամ այս, այսպես ասած, «խաղաղության դարաշրջանում. Ունենք զոհեր, հերոս զինվորներ. Մեր անկախության 30 տարիները ցույց են տվել, որ մեր հայոց բանակըմիշտ էլա ապահովում է յուրաքանչյուրիս անվտանգությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Բանակը պետք է հզորացնել, բանակի կողքին պետք է կանգնել, սատար լինել, այլ ոչ թե որեւէ կերպ թուլացնել, քանդել կամ հեղինակազրկել: Բանակը, պետությունը հզորանում է միասնականությամբ, պառակտելը միշտ էլ բերում է այնպիսի իրավիճակի, որում հայտնվել ենք:

Հունիսի 27-ի ասուլիսում երկրի թիվ մեկ պաշտոնյան խոսում է Լաչինի միջանցքի, Աղավնոյի, Բերձորի մասին եւ ասում, որ արդեն կա համաձայնություն: Ո՞նց կարող է լինել համաձայնություն, երբ երեկվա կառավարության նիստի  ժամանակ հայտարարվում է, որեւէ թուղթ չի ստորագրվել, նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված պլանը չի ստորագրվել: Բա ի՞նչ նախնական համաձայնության մասին է խոսքը: Ու հիմա նորից փորձում են ինչ-որ մեղավորներ փնտրել: Թիվ մեկ մեղավորն իշխանությունն է»,-ասաց Վարդեւանյանը:

Անդրադառնալով գերիներին մինչ օրս չվերադարձնելու խնդրին, նա նշեց, որ եթե իշխանությունը մի փոքր հայրենասիրություն ունենար, պետք է ասեր, որ քանի դեռ ռազմագերիների վերադարձը չի կտարվել, որեւէ այլ գործողություն չի կատարվելու:

«Եթե 2020-ի նոյեմբերից մինչ օրս ներառյալ «մարտեր առանց կանոնների» հիշեցնող ոստիկաններիպարգեւավճարներ տալով, իրենց թվաքանակը ավելացնելով, եթե դրա փոխարեն այդ ռեսուրսը բանակի վրա դրվեր, կարո՞ղ եմ ենթադրել, որ կարող էր իրավիճակ փոխվեր, հնարավոր է մենք զոհեր չունենայինք: Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում են, ինչու են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Արցախից դուրս բերվում:

Բայց օրվա իշխանությունների համար ավելի կարեւոր են խաղաղ ցուցարարներին ծեծող, 2 հազարից ավելի խաղաղ ցուցարարի բերման ենթարկող ոստիկանները, քան ԶՈՒ զինվորները: Այն ոստիկանները, ու ծեծում են ցուցարարներին, պարգեւավճար են ստանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը չի նահանջելու իր հայտարարած պայքարից: