Օգոստոսի 25-ին, ժամը 14։00–ին, Սեւանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։

Ինչպես NEWS.am-ն է տեղեկանում ոստիկանությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել եւ՛ դանակահարողին, եւ՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։

Դանակահարված տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվել։

31-ամյա օտարերկրացին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սեւանա լիճը։

Կատարվում է նախաքննություն։