Ազգային ժողովի մոտ զոհված զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին ջուր լցրեց ԱԺ «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի մեքենայի վրա:
Ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. Թաղեմ խաղաղությունդ, տականք, պիտի սատկեք»:
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:











