Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից  հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք է անցկացվում։

Ցուցարարների մի մասը Գյումրու Սայաթ–Նովա փողոցից գալիս է Երևան, մյուս մասը մնալու է Գյումրիում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Հայաստանի Ազգային ժողովի դիմաց և պահանջում են նրա հրաժարականը։ Բողոքի ակցիա է անցկացվում նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը ԱԺ–ում արած հայտարարությունից հետո նաև գրառում է արել, որում վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ Նա նաև «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։

Տեսանյութը՝ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։