Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին դուր չեկավ իշխանության հրաժարականի պահանջով ակցիաների մասին հարցը։
Հարցը, մասնավորապես, վերաբերում էր Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, ԱՄՆ-ում տեղի ունեցող ինքնաբուխ բողոքի ակցիաներին եւ քաղաքացիների պահանջին։
Սինանյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ իր հրաժարականի մասին հարցը։











