Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները, որոնք երեկ՝ հոկտեմբերի 18–ին, հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ, դժգոհ են հանդիպման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից եւ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Այսօր հրավիրված գիտական խորհրդի ընդլայնված նիստին, ուսխորհրդի նախագահ Կատարինե Բազեյանը պատմեց, որ հանդիպման ընթացքում խոսել է միայն նախարարը, չհարգելով ուսանողների ազատ խոսքի իրավունքը։

«Նախարարը խոսեց այն մասին, թե մեր բուհը երկու տարվա  բուհ է, ինչ 87 տարվա պատմության մասին է խոսքը, որովհետեւ ըստ նրա՝ երկու տարի առաջ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը վերանվանվել է Բրյուսովի անվան պետական համալսարան։ Բացի այդ, նախարարն իրեն հարիր համարեց ձեռքերով խոսել»,– պատմեց ուսխորհրդի նախագահը, ապա դիմելով Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին, ասաց, որ պետք է իրենք ներողություն խնդրեն Մանկավարժական համալսարանից ինչ–որ անհեթեթ հայտարարությունների համար, որովհետեւ Մանկավարժականը ԿԳՄՍ նախարարի մոր բուհն է։

«Մենք վիրավորել ենք, մենք պարտավոր ենք ներողություն խնդրել»,– հեգնելով ասաց Կատարինե Բազեյանը։

Հիշեցնենք՝ Գիտական խորհրդի ընդլայնված նիստին հրավիրված էր նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը, սակայն չէր եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին